Թվեր և փաստեր Հայաստանից
Ինչքա՞ն է կյանքի միջին տեւողությունը
Ինչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը Հանրային առողջության գնահատման ամենատարածված ցուցանիշներից մեկը կյանքի սպասվելիք միջին տեւողությունն է կամ այն տարիների միջին թիվը, որոնք սպասվում է, որ պետք է ապրի նոր ծնված երեխան։ Այս առումով ինչպիսի՞ն է իրավիճակն աշխարհում եւ Հայաստանում, ի՞նչ մարտահրավերներ են ծառացած երկրի առողջապահական համակարգի առջեւ։ Առաջնորդվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաստատած այս եւ այլ չափորոշիչներով, տվյալներով եւ երաշխավորություններով՝ հետաքրքիր վերլուծություններ է կատարել ՀՀ նախագահին առընթեր հանրային խորհրդի անդամ, 2001-2006թթ. ԱՀԿ/եվրո տնօրենին առընթեր Եվրոպայի առողջության հետազոտման խորհրդատվական կոմիտեի անդամ, ՀՀ ԱՆ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ֆրանսիայի դեղագիտական ազգային ակադեմիայի թղթակից անդամ Էմիլ Գաբրիելյանը։
Ներկայացնում ենք սույն վերլուծությունը՝ որոշ կրճատումներով։ «Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրատարածաշրջանի 52 երկրներից մեկը՝ հանրության առողջության ցուցանիշների վերլուծման, մեկնաբանման, գնահատման, ինչպես նաեւ համապատասխան մարտավարություն ու ռազմավարություն մշակելիս պետք է ղեկավարվի այդ կառույցի հիմնարար գաղափարախոսությամբ եւ դրանից բխող ակտիվ գործողություններով։
Վերջերս հրապարակված ԱՀԿ զեկույցի համաձայն, մեր երկրում բնական աճը 2003 թ. կազմել է 3.6 (ըստ 1000 բնակչի), Վրաստանում՝ 1.3 (2006), Ադրբեջանում՝ 10.9 (2005), Տաջիկստանում՝ 22.0՝ ամենաբարձրը՝ եվրատարածքում։ Համեմատության համար նշենք, որ 1986 թ. Հայաստանում բնական աճը կազմել է 18.2, 1996 թ.՝ 6.2, 2001 թ.՝ 2.2, իսկ 2006-2008 թթ.՝ 4.01-4.26։
Բերված թվերը վկայում են, որ մեր երկրում վերջին տարիներին բնական աճի որոշակի միտում է արձանագրվում։ Սակայն դա չի նշանակում, թե այս ուղղությամբ մեզանում իրավիճակը մտահոգիչ չէ։ Իհարկե, սա խոսակցության առանձին բավական լուրջ թեմա է։ Սակայն չեմ կարող չհիշեցնել, որ բնակչության բնական աճը ինտեգրալ ցուցանիշ է՝ պայմանավորված մի շարք քաղաքական, տնտեսական, սոցիալական, էկոլոգիական, վարքագծային, կենցաղային, էթնիկական եւ առողջապահական գործոններով։
Հետեւաբար, այն հնարավոր է էականորեն խթանել պետական հոգածությամբ՝ միայն ու միայն համատեղ ջանքերով։ Վերջին տարիներին ԱՀԿ եվրատարածքի երկրների բնակչության առողջության որակական մակարդակի գնահատման նպատակով ԱՀԿ կողմից մշակվել եւ կիրառվում են նոր չափորոշիչներ։ Համաձայն դրանց, հանրային առողջության գնահատման ամենատարածված ցուցանիշներից մեկը կյանքի սպասվելիք միջին տեւողությունն է (ԿՍՄՏ) կամ ավելի պարզ ասած՝ այն տարիների միջին թիվը, որոնք սպասվում է, որ պետք է ապրի նոր ծնված երեխան, եթե բնակչության մահվան ցուցանիշները մնում են անփոփոխ։
ԿՍՄՏ գնահատման կարեւոր բաղադրիչն այսպես կոչված՝ «առողջության որակական ճեղքվածքն» է, որը ձեւավորվում է մահաբեր հիվանդություններից առաջացած վաղաժամ մահվան եւ «հիվանդ առողջության»՝ այսինքն՝ տեւական կամ կայուն անաշխատունակության հետեւանքով կորցրած առողջ տարիների հանրագումարից եւ կոչվում է «առողջ կյանքի կորցրած տարիներ» (ԱԿԿՏ)։ Ըստ ԱՀԿ/եվրատարածաշրջանի, այս ցուցանիշը փոխաբերական իմաստով կարելի է համարել «առողջության դեբիտ»՝ ի տարբերություն մեկ այլ ցուցանիշի՝ «առողջության կրեդիտի» կամ «սպասվելիք առողջ կյանքի տարիների» (ՍԱԿՏ)։ Մեկ ԱԿԿՏ-ն մեկ կորած տարին է կյանքից։
Կիրառելով այս հաշվարկը՝ պարզվում է, որ եվրատարածքում ոչ տարափոխիկ հիվանդություններից «առողջ կյանքի» կորուստը կազմում է 77 տոկոս։ Մինչդեռ վնասվածքներից եւ թունավորումներից այն կազմում է 14, իսկ վարակիչ հիվանդություններից՝ 9 տոկոս։ Ահա թե իրականում ինչպիսի համաճարակ է մոլեգնում ԱՀԿ ողջ եվրատարածաշրջանում, ինչպես եւ աշխարհի մնացյալ զարգացած երկրներում (ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Ճապոնիա եւ այլն), որը բռնկվել է XX դարի երկրորդ կեսից սկսած՝ այս անգամ արդեն ոչ տարափոխիկ հիվանդությունների անզուսպ տարածման հետեւանքով։ Երկու ցուցանիշներն էլ չափազանց կարեւոր են հանրության իրական առողջության վիճակը ճիշտ գնահատելու առումով, քանի որ, ի վերջո, մարդու համար գերակա խնդիր է առողջ կյանքը, այլ ոչ թե տարաբնույթ քրոնիկական հիվանդությունների բեռան տակ ճզմված, մի կերպ գոյատեւելը, էլ չեմ խոսում՝ կյանքից վաղաժամ հեռանալու մասին։ Այս նոր ցուցանիշները հնարավորություն են տալիս նորովի գնահատել մարդու իրական առողջությունը՝ առանց կյանքի միջին տեւողությանը հիվանդությունների եւ վնասվածքների հետեւանքով ապրած «անորակ եւ շատ դեպքերում տառապալից տարիները» «հավելագրելու»։ Միաժամանակ, դրանք չափազանց կարեւոր են մեծ տարածում գտած եւ հատկապես ԱՀԿ/եվրատարածքում մոլեգնող մի շարք հիվանդությունների դեմ ապացուցողական բժշկության մեթոդաբանական մոտեցումների լույսի ներքո գիտականորեն հիմնավորված, հիվանդությունների կանխման եւ արդյունավետ պայքարի եղանակների մշակման գործում։
Այսպես, ԱՀԿ եվրագրասենյակի հաշվարկներով, «Լիարժեք առողջության վիճակում ապրած կյանքի տոկոսաբաժինը (առողջության կայուն խանգարումների բացակայության պայմաններում) 2002 թվականին Հայաստանում կանանց համար կազմել է 88.8, իսկ տղամարդկանց համար՝ 88.7 տոկոս։ Ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Շվեդիայում՝ համապատասխանաբար՝ 90.6 եւ 92.2%։ Նվազագույն ցուցանիշը Ղրղըզստանում է՝ 84.8 եւ 86.4%։ Միջանկյալ տեղ է զբաղեցնում ՌԴ–ն՝ 89.2 եւ 90.4%։ Կարծում եմ, ժամանակն է այս չափորոշիչները ներդնելու նաեւ մեր երկրում, որպեսզի բնակչության առողջության, հիվանդացության եւ մահացության գնահատման, համապատասխան ռազմավարության եւ մարտավարության մշակման, ինչպես նաեւ իրականացման հիմքում ընկած լինեն ԱՀԿ հայեցակարգային կարեւոր այս մոտեցումները։ Շարունակելի...
Կարդացեք նաև
Պատերազմական երկրում բժիշկները պարտավոր են գերազանց տիրապետել ռազմադաշտային վիրաբուժության հմտություններին։ 44 օրյա պատերազմը վերհանեց մի շարք խնդիրներ վիրավորների...
Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը մշտապես հասարակական ակտիվ քննարկման են ենթարկվում: Թեմայի շուրջ հարցերի պատասխաններն առանձնացրել ենք` հիմնվելով «Բնակչության բժշկական օգնության...
Յուրաքանչյուր թանգարան կրթարան է, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ այցելուն ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված առարկաների, այլև առնչվում համամարդկային արժեքների...
Հայաստանում է հայտնի ռուս վիրաբույժ, էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւը: «Էրեբունի» ԲԿ-ում նա կատարել է բացառիկ...
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում ուղիղ աղիի հերթական վիրահատությունն են արել։ Հիվանդը թութք ու անալ ճաք ուներ, ռուտին վիրահատություն էր, «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան 800-900 նման...
Time to Analyze հարթակը զեկույց է ներկայացրել ամբողջ աշխարհում հայերի թվի մասին: Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրամադրել են աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարևորագույն կառույցները, կուսակցությունները...
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ...
Հայաստանի պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից ՝ քաղաքակրթության ձևավորումից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան փոքր տարածքի վրա առնչվել...
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել: Ախտորոշվել է աչքի փայտանման կոնյուկտիվիտ: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից 5-ամյա Հակոբ Ավդալյանը աշխարհում 4-րդ մարդն է՝ այս հիվանդությամբ...
2013 թվականին Հայաստանում ալկոհոլիզմի, ալկոհոլային փսիխոզի, թմրամոլության եւ թունամոլության կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերի թիվը կազմել է 1121։ NEWS.am Medicine-ին Ազգային առողջապահության ինստիտուտի տրամադրած...
Հայաստանում ծնելիությունը նվազել է, ամուսնությունները՝ եւս, փոխարենը՝ ամուսնալուծություններն են ավելացել: Այս են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ...
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի, հունիսի 9-ի համարներում...
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի համարներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն